Իշխանությունը արձանագրում է, որ պետության ղեկին գտնվելու այս 6-7 տարիներին պետական ինստիտուտների գործունեությունը խափանել է. Աբրահամյան

Տրգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական խմբերի մասնակցությունը իշխանությունը կապում է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ:

Իշխանությունը նախ սրանով արձանագրում է, որ պետության ղեկին գտնվելու այս 6-7 տարիներին պետական ինստիտուտների գործունեությունը խափանել է, դա մեղմ ձևակերպելով որպես ոչ լիարժեք:

Երկրորդ, Փաշինյանի մատնանշած ոչ լիարժեք ինստիտուտը` բանակը, ըստ իշխանության, իր գործառույթը չի կատարում և ստիպված ներգրավում են Երկրապահ կամավորականների միությանը, որի ղեկավարն, ի դեպ, օրեր առաջ հայտարարում էր, ադրբեջանցիներին դիմադրելու հնարավորություն չկա:

Երրորդ, ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե բանակի` որպես ինստիտուտի ոչ լիարժեք լինելն է, ինչպես իշխանության առաջնորդն է պնդում, այլ այն, որ կառավարությունը տապալել է պաշտպանության և անվտանգության ուղղությամբ իր ծրագիրը, ինչը ռեսուրսների վատնման տեսանկյունից խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930