
Իրանում ավելի քան 20 ահաբեկիչ է ոչնչացվել. Շաֆայի

Իրանում 23 ահաբեկիչ է ոչնչացվել։ Ինչպես տեղեկացնում է IRNA-ն, այս մասին հայտնել է բրիգադի գեներալ Ահմադ Շաֆային։
Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Սիստան և Բելուջիստան նահանգում:
Սպանվածներից բացի, ևս 46 ահաբեկիչ ձերբակալվել է։ Նշվում է, որ անվտանգության ծառայությունների և ոստիկանության աշխատակիցները ահաբեկչությունները կանխելու, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու նպատակով պարբերաբար գործողություններ են իրականացնում սահմանամերձ շրջաններում: