ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ, այնուհետև կգործի միայն հատուկ խմբերի համար։
Նմանատիպ անկարգություններ տեղի են ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ այրվել էին մի քանի մեքենաներ և աղբամաններ։ Հետո բերման էին ենթարկել երեք հոգու, բոլորն էլ անչափահասներ։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Հոկտեմբերի 18-ին Շիրակի մարզում ոչ պաշտոնական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նաև Բերդաշենում էին։ Այցից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութով անդրադարձել էր նաև գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին՝ մասնավորապես տեղեկացնելով․ «Ծրագրի ընդհանուր արժեքը 717 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
Ռուսաստանն ու Նորվեգիան հաստատել են 2025 թվականի համար ջրային կենսաբանական ռեսուրսների և այլ տեսակների ընդհանուր թույլատրելի որսը, քննարկել են Բարենցի և Նորվեգական ծովերում ձկնորսության կարգավորումը և դրա վերահսկման միջոցառումները, ներառյալ ձկնորսության թույլտվությունների տրամադրման կարգը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին` ժամը 11:00-ին, իսկ նոյեմբերի 8-ին հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Ֆիդանը հանդիպելու է աֆրիկյան 14 երկրի արտգործնախարարների հետ։ Նշվում է նաև, որ սա Թուրքիայից Ջիբութի առաջին այցն է ԱԳ նախարարի մակարդակով։
Վերջին տվյալներով` Նովի Սադ քաղաքի կայարանի շենքում փլուզման հետևանքով 14 մարդ է մահացել, 30-ը` վնասվածքներ ստացել։
Երևանի քաղաքապետի սահմանած նոր կանոններով հասարակական տրանսպորտից օգտվելիս նոյեմբերի 1-ից քաղաքացիները պարտադրված են ուղեվարձը վճարել բացառապես 100 դրամանոցներով կամ էլեկտրոնային տարբերակով։ Ավտոբուսի վարորդներն այլևս առձեռն ուղեվարձը ստանալու իրավունք չեն ունենա։ Եթե քաղաքացին 100 դրամանոց կամ էլեկտրոնային տարբերակով վճարելու հնարավորություն չունի, չի կարող վճարել վարորդին, ինչպես վճարում էր մինչև հիմա։
Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվեց ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին։
Թուրքիայի հարցերով Եվրախորհրդարանի (ԵԽ) զեկուցող Նաչո Սանչես Ամորն անդրադարձել է 2024-ի մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում (ՏԻՄ) տեղի ունեցած իրավախախտումներից մեկին։
Արդարադատության Նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» Թատրոնի գործունեությունը:
Արամ Ա. Կաթողիկոսը մեծապես գնահատելով դատախազ Օկամպոյի օգնությունն Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը՝ հայտնեց, որ արդեն ինք վերջին շաբաթների ընթացքում աշխատանքներ է տանում՝ ի խնդիր Արցախի հայության իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման համար:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վնասազերծելուց հետո նրա մոտ հայտնաբերվել է 2 հատ դանակ և 1 հատ ածելի։
Նոյեմբերի 3-ին նորոգված Միածնաէջ Մայր Տաճարում, սրբազան Պատարագի արարողության ընթացքում տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
Տարածաշրջանում չդադարող ռազմական գործողությունների և ծավալվող հումանիտար աղետի առնչությամբ Գագիկ Ծառուկյանն իր խոր մտահոգությունը և զորակցությունն է հայտնել Արամ Առաջինին և Լիբանանի հայ համայնքին։
Նման օրենքի առկայությունը, ինչպես նշվում է պատասխանի մեջ, անհրաժեշտ նախապայման է Միջազգային քրեական դատարանի հետ լիարժեք համագործակցություն ապահովելու, այդ թվում դատարանի իրավասությանը վերաբերող իրավիճակները ներկայացնելու համար:
Հրում վարժությունում Ալեքսանդր Լազարյանը բարձրացրեց 186, 190, 193 կգ: Այստեղ նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 347 կգ արդյունքով ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը դարձավ Եվրոպայի պատանիների չեմպիոն:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում աշխատում են իմ քույրերն ու եղբայրները, սրա և՛ ուղիղ, և՛ փոխաբերական, և՛ քաղաքական, իսկ որոշների հետ՝ նաև արյունակցական կապ ունենալու իմաստով: Հետևաբար, և ոչ մի պարագայում Հայաստանի ոստիկանությունը չի հանդիսանում իմ կողմից ծավալած գործողությունների, այդ թվում՝ այս ուղերձի թիրախը, և առավել ևս՝ իմ կողմից չի դիտարկվում և երբևէ չի կարող դիտարկվել այս քաղաքական կոնֆլիկտի դերակատար թիրախային կողմ:
Դեսպանը նշել է Ղազախստանի հավասարակշռված և կառուցողական արտաքին քաղաքականությունը և Աստանայի ակտիվ դերը Կենտրոնական Եվրասիայում տարածաշրջանային կայունության պահպանման գործում։
Ագարակը պարզապես վայր չէ քարտեզի վրա. այն հայ ժողովրդի տոկունության, համառության և տքնաջան աշխատանքի խորհրդանիշներից մեկն է։ Ագարակը Հայաստանի Հանրապետության հարավային դարպասն է, որը մեծ ներուժ ունի տնտեսական և այլ ոլորտներում։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրները խորապես մտահոգված են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ և խստորեն դատապարտում են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը։
Գյումրու ընտրություններում հաղթած ուժին քրեական հետապնդումներով հրաժարականներ պարտադրելուց հետո ՔՊ-ն շարունակում է իշխանության ուզուրպացիան: Հիմա փորձում են իրենց կողմը քաշել ավագանու անդամներին, որ քվորում ապահովեն եւ նիստ գումարեն: Փաշինյանն ուզում է Վանաձորի սցենարը կրկնել այստեղ` քաղաքապետի ԺՊ նշանակել պատգամավոր Կարեն Սարուխանյանին կամ որեւէ այլ անձի:
Ինչ-որ մի ոստիկան զեկուցագիր է գրել, որ Հովհաննես Ավետիսյանն ունի ապօրինի զենք. Արսեն Բաբայան
Ժողբանահյուսությունն այդ պաշտոնը ներկա իշխանությունների օրոք կնքել է ՆԻՊ (Նիկոլի իրավունքների պաշտպան) կամ ՔՊԻՊ (ՔՊ-ի իրավունքների պաշտպան): Բայց նա շարունակում է նոր «նվաճումներ» գրանցել, ինչպես երեկ:
Խուզարկել են ավտոմեքենան, բնակարանս. զենք չեն հայտնաբերել. Հովհաննես Ավետիսյան
Այս շրջանը ՀՀ պատմության մեջ կդաջվի որպես «մեծ ամոթի շրջան». Հովհաննես Ավետիսյան
«Նիկոլի գրպանի ոստիկանապետ» գրառմամբ պաստառներ փակցնելու համար երեկ դպրոցական աղջիկների էին տարել ոստիկանություն: Քննչականից ասացին, որ դպրոցականներ բերման չեն ենթարկվել, սակայն պարզվեց` ուղղակի նրանց ձերբակալելու որոշումներ չեն եղել: