Բաժիններ՝

Վթար Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ

Նոյեմբերի 2-ին, ժամը 13:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «MAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Ա․) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա.):

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, Վ. Ա․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. Վ. Ա․-ն և ուղևոր Ա․ Ե․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930