Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Նիկոլի գրպանի ոստիկանապետ» գրառմամբ պաստառներ փակցնելու համար երեկ դպրոցական աղջիկների էին տարել ոստիկանություն: Քննչականից ասացին, որ դպրոցականներ բերման չեն ենթարկվել, սակայն պարզվեց` ուղղակի նրանց ձերբակալելու որոշումներ չեն եղել:

«Այո, եղել են աղջիկներ, եւ նրանց եւս, ինչպես մյուսներին, բերման են ենթարկել զենք- զինամթերք ունենալու կասկածով»,- ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Սակայն 18 տարին չլրացած այդ աղջիկների անունները չեն հրապարակում։

Նրանցից ինչ-որ իրեր են առգրավել՝ բջջային հեռախոսներ, գումար, բանկային քարտեր, տան բանալիներ, զարդեր։

«Այն ամենը, ինչ մարդու վրայից կարելի է հանել, վերցրել են ու չեն վերադարձրել։ Ոչ մի իրավական տրամաբանություն չկա»,- ասաց Խուդոյանը»:

Տեսանյութեր

Լրահոս