Մոլդովայի նախագահական ընտրություններին մասնակցությունը, Երևանի ժամանակով 21։00-ի տվյալներով, գերազանցել է 52%-ը, ասվում է Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից և վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով:
Նախկին իշխանությունների տնտեսական քաղաքականության մեջ նախկին ընդդիմադիրների ամենասիրելի թեման հենց պետական պարտքն էր, որի քննադատությամբ, այդ թվում՝ այսօրվա իշխանության մաս կազմող նախկին տնտեսագետներն ու ակտիվիստները, հանրային հեղինակություն ու փող էին վաստակում։
NBC News-ի վերջին համազգային հարցումը ցույց է տալիս, որ Հարիսը և Թրամփը հավասար արդյունքներ ունեն:
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Նորաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2110» մակնիշի և «ՈւԱԶ 452» մակնիշի ավտոմեքենաները։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին, որն անցկացվեց Կապան համայնքում։ Հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:
Թուրքիան նամակ է հանձնել ՄԱԿ-ին՝ Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Ես կարծում եմ՝ ԲՐԻԿՍ-ին միանալու նպատակահարմարության հարցի քննարկում Հայաստանի կառավարությունում տեղի չի էլ ունեցել»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանը:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:
Իսրայելական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 27 մարդ է զոհվել, իսկ 86-ը՝ վիրավորվել:
Ուկրաինայի դաշնակիցների միջև տարաձայնությունները ձեռնտու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է CNN-ը։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը սկսում է ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։
Այսօր՝ նոյեմբերի 3-ին,Կազանում ավարտվել է Ռուսաստանի գեղասահքի կանանց Գրան պրի շարքի երկրորդ փուլը. հաղթողի կոչմանն արժանացել է Ռուսաստանի 2023 թվականի չեմպիոն, հայագզի Ադելյա Պետրոսյանը։
Ավերիչ ջրհեղեղից տուժած Վալենսիայի բնակիչները քարեր և ցեխ են նետել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, թագուհի Լետիցիայի և վարչապետ Սանչեսի վրա
Երբ Ֆրանսիայից նայում եմ Հայաստանին, տեսնում եմ, որ գնում է դեպի ազգային արմատների ուրացում. այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանը։
Վաշինգտոնի վարչակազմը պատրաստվում է նրան, որ համընդհանուր ընտրություններից հետո և ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունից առաջ այլ պետություններ կարող են, իբր, փորձել ապակայունացնել իրավիճակը ԱՄՆ-ում։ Այս պնդմամբ է շաբաթ օրը հանդես եկել The Washington Post թերթը։
Հնագետները Վան քաղաքում ուրարտական ժամանակաշրջանի մոտ մեկ տոննա կշռող բազալտե արձան են հայտնաբերել։ Հազվագյուտ գտածոյի մասին հայտնում է Arkeonews-ը։
Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
Այսօր համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ավատարը, որ ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով։
Վերջին օրերին Թուրքիայում հանգստացող մի քանի տասնյակ ռուս զբոսաշրջիկ հոսպիտալացվել է անհայտ վիրուսով։
«Տեսեք՝ մինչև այսօր ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը տարբեր հանդիպումների ժամանակ իրար հետ ջան-ջիգյարով խոսում, մարդկանց մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ կարո՞ղ է՝ Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմի դրածոն է, որովհետև հայ մարդը, հայ ղեկավարը չի կարող պաշտոնապես հայտարարել, թե Արցախը հայկական չէ»։
Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատասխանել է մոսկովյան ակումբի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման մասին հարցին:
Այսուհետ Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ֆինլանդիայի արտգործնախարարությունը նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ Մոսկվայում Ֆինլանդիայի դիվանագիտական ներկայացուցչության ցանկապատի վնասման պատճառով:
Դեռահասների համար դժվար է ինքնուրույն հաղթահարել իրենց հոգեբանական խնդիրները, դիմել հոգեբանի կամ հոգեբույժի։ Նրանք հակված են միավորվել խմբերով, քանի որ խմբին պատկանելը տալիս է ապահովության, նշանակալիության, կայունության զգացում, բողոքի տրամադրություններ արտահայտելու և նրանց ինքնագնահատականը սուբյեկտիվորեն բարձրացնելու հնարավորություն։
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց պատանեկան թիմերի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Դոնալդ Թրամփը, ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում, չի կարողանա կանգնեցնել պատերազմն Ուկրաինայում, վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Ազիզյանը։
ԵՄ-ն պետք է ստեղծի անվտանգության և պաշտպանության համար իր սեփական կազմակերպությունը, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
«Զարմանալի բան չկա, հայրենիքն է աչքներիս առաջ կես լինում, երկիրն է կես լինում, մշակույթն է կորում, ջախջախվում։ Մշակութային ու ազգային եղեռն է»,- նշեց Դավիթ Ստեփանյանը։