Բաժիններ՝

Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS-ի գործընկեր

Ղազախստանին առաջարկել են դառնալ BRICS կազմակերպության գործընկեր։ Այդ մասին հայտնել է Ղազախստանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը։

«Վերջերս Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում ստեղծվեց գործընկեր պետությունների նոր կատեգորիա, 13 պետություն հրավիրվեց միանալու կառույցին, այդ թվում՝ Ղազախստանը: Վստահ եմ, որ այդ որոշման նշանակությունը միայն կբարձրանա դեպի ավելի արդար, բազմաբևեռ աշխարհակարգ անցնելիս»,-ասել է Ալեքսեյ Բորոդավկինը։

Ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ Ղազախստանի մայրաքաղաքում փորձագետների հանդիպումը կշարունակի քննարկումը ոչ միայն BRICS-ի գագաթնաժողովի, այլև հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Մինսկում կայացած Եվրասիական անվտանգության միջազգային համաժողովի արդյունքների շուրջ։

Դեսպանը նշել է Ղազախստանի հավասարակշռված և կառուցողական արտաքին քաղաքականությունը և Աստանայի ակտիվ դերը Կենտրոնական Եվրասիայում տարածաշրջանային կայունության պահպանման գործում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930