Բաժիններ՝

Տիկնիզյանը խոսել է «Լոկոմոտիվի» հետ պայմանագրի երկարաձգման մասին

Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատասխանել է մոսկովյան ակումբի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման մասին հարցին:

«Իսկապես, մինչ օրս ես և «Լոկոմոտիվը» չենք քննարկել նոր պայմանագրի հարցը: Ինձ ասացին, որ սա պլանների մեջ է։ Բայց մինչ օրս հստակություն չկա։ Ակումբը նոր պայմանագրի պայմանները կքննարկի իմ գործակալի հետ և միայն այն ժամանակ, երբ ընդհանուր փոխըմբռնման գան, կներգրավեն ինձ։ Ես միայն ուրախ եմ և երկու ձեռքով կողմ եմ երկխոսությանը, հատկապես այն ակումբի հետ, որտեղ խաղում եմ երեք տարի»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։

Տիկնիզյանի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ընդհանուր առմամբ, պաշտպանը խաղադաշտում անցկացրել է 838 րոպե։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 6,5 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս