Բաժիններ՝

Բանջարեղենային ռագու

Բաղադրիչները

  • 8-10 միջին չափի, հասած լոլիկ
  • 3 միջին չափի քաղցր տաքդեղ
  • 2 ոչ մեծ դդմիկ կամ ցուկինի
  • 3 միջին չափի բադրիջան
  • 5 միջին չափի գլուխ սոխ
  • 100 մլ ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը 

Տաքդեղները մաքրեք սերմերից, խորանարդաձև կտրատեք: Նույն ձևով կտրատեք նաև դդմիկն ու բադրիջանը (կարող եք դրանք մաքրել կեղևից կամ թողնել կեղևով՝ ըստ ճաշակի):

Լոլիկների վրա եռացրած ջուր լցրեք, հետո՝ սառը ջուր: Լոլիկների կեղևը հեռացրեք, միջուկները միջին չափի կտրատեք: Կտրատեք նաև սոխը:

Կարդացեք նաև

Մեծ թավայի մեջ ձիթապտղի ձեթ լցրեք, միջին կրակի վրա տապակեք բոլոր բանջարեղենները, բացի լոլիկից: Այն ավելացրեք 10-15 րոպե հետո: Ավելացնելուց հետո կրակը թուլացրեք:

Բանջարեղենը շոգեխաշեք թույլ կրակի վրա, մինչև սոուսը խտանա՝ մոտ 30 րոպե: Աղ ու պղպեղ արեք, խառնեք:

Մատուցեք տաք կամ սառը վիճակում:

Խորհուրդ: Այս ռագուն պարտադիր չէ մատուցել մսի հետ, այն կարող է նաև ինքնուրույն ուտեստ լինել:

Տեսանյութեր

Լրահոս