
Սիսեռը ջեռոցում՝ լոլիկով և ֆետա պանրով

Բաղադրությունը՝
- սիսեռ- 200 գրամ
- ֆետա պանիր- 150 գրամ
- չերի լոլիկ- 2 բաժակ
- սխտոր- 3 պճեղ
- ձիթապտղի յուղ- 2 ճ/գ
- օրեգանո- 1 ճ/գ
- կարմիր պղպեղի փաթիլներ (ըստ ցանկության)- 1/2 թեյի գդալ
- Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- Թարմ ռեհան կամ մաղադանոս՝ զարդարման համար
Պատրաստման եղանակը՝
Ջեռոցը տաքացրեք մինչև 400°F (200°C): Ջեռոցի համար նախատեսված խորը ամանի մեջ լցնել լոլիկը՝ մեջտեղից կիսած, նախապես թրջած և եփած սիսեռը, ճզմած սխտորը, օրեգանոն, կարմիր պղպեղի փաթիլները, աղը և պղպեղը։ Հավասարաչափ տարածել և վրան ձիթապտղի ձեթ շաղ տալ։
Ֆետա պանիրը առանց մանրացնելու՝ մեծ կտորով դնել ճաշատեսակի կենտրոնում և վրան մի քիչ էլ ձիթապտղի յուղ և օրեգանո շաղ տալ։
Թխել 25-30 րոպե, մինչև լոլիկը եփվի, իսկ ֆետան ոսկեգույն դառնա։
Այնուհետև խառնեք ֆետան սիսեռի խառնուրդի մեջ՝ որոշ կտորներ թողնելով մեծ չափաբաժնով:
Զարդարել թարմ ռեհանով կամ մաղադանոսով և մատուցել տաք վիճակում։