Ցուրտ սեզոնին իմունիտետն ամրապնդելու համար պետք է ուտել պրոբիոտիկներով հարուստ մթերքներ՝ մածուն և թթու կաղամբ: Մրգերը, սխտորը, կոճապղպեղը և տերևավոր կանաչեղենը նույնպես օգնում են պաշտպանել իմունիտետը:
Թթու կաղամբն օգնում է բարելավել առողջությունը՝ շնորհիվ վիտամինների և պրոբիոտիկների պարունակության, ասել է բժիշկ-թերապևտ Անաստասիա Աղաևան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում խոսել է տնական թթվի առավելությունների մասին։