Բաժիններ՝

Ո՞րն է սուրճի իդեալական ժամը

Սննդաբան Մարգարիտա Կորոլևան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու չպետք է սուրճ խմել ուտելուց անմիջապես առաջ կամ հետո:

Նրա խոսքով՝ օրը մեկ բաժակ սուրճով սկսելն ամենաառողջ սովորությունը չէ, քանի որ այն խանգարում է նախաճաշին սննդանյութերի կլանմանը:

«Դատարկ ստամոքսով կամ ուտելուց անմիջապես հետո սուրճ խորհուրդ չեմ տալիս: Սուրճը խանգարում է օգտակար նյութերի կլանմանը, ինչպիսիք են երկաթը, ցինկը, մագնեզիումը և կալցիումը»,- ասել է Կորոլևան:

Սննդաբանը շեշտել է, որ սուրճի համար իդեալական պահը սննդի ընդունման երկու հիմնական ժամանակահատվածների արանքում է: Այս դեպքում, ըստ նրա՝ սուրճի բոլոր օգտակար հատկությունները կգործեն, և օրգանիզմում հանքային հավասարակշռությունը չի խախտվի:

Կարդացեք նաև

«Սուրճը պետք է խմել ուտելուց առնվազն կես ժամ առաջ կամ ուտելուց առնվազն մեկ ժամ հետո»,- ասել է Կորոլևան:

Տեսանյութեր

Լրահոս