Ադրբեջանական մանաթը արժևորման ռեկորդ է սահմանել թուրքական լիրայի նկատմամբ

Վերջին տարիներին թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան արժեզրկվում է ոչ միայն ԱՄՆ դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ, այլև այլ արտարժույթների։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ադրբեջանի արտարժույթը՝ մանաթը նույնպես արժևորվել է թուրքական լիրայի նկատմամբ։

Պայմանավորված արժույթի տատանումներով մանաթը ռեկորդ է սահմանել 1 լիրայի նկատմամբ՝ գերազանցելով 20 լիրան։

Այն բանից հետո, երբ 1 մանաթը դարձավ 20 լիրա, Ադրբեջանի քաղաքացիները գնում են Թուրքիա՝ գնումներ կատարելու։ Ադրբեջանի քաղաքացիները, որոնց արժույթը թանկացել է, զանգվածաբար մեկնում են Իգդիր, գնումներ կատարում և վերադառնում։

Տեսանյութեր

Լրահոս