Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգում անհայտ անձը դանակով հարձակվել է քաղաքացիների վրա

Սանկտ Պետերբուրգում «Օքեյ» հիպերմարկետի գնորդների վրա դանակով հարձակվել է անհայտ անձը, վեց մարդ վիրավորվել է։

 Նախնական տվյալներով՝ լուրջ վնասվածքներ են ստացել անվտանգության աշխատակիցն ու մեկ գնորդ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Եվս չորսը հրաժարվել են հոսպիտալացումից ։ 

Նշվում է, որ այժմ հիպերմարկետը փակ է, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։ 

Shot տելեգրամյան ալիքի տվյալներով՝ 44-ամյա հանցագործը թմրանյութերի ազդեցության տակ է եղել, ձերբակալման ժամանակ հայտարարել է, որ ատում է մարդկանց։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031