Բաժիններ՝

Telegram-ի գլխավոր տնօրեն Պավել Դուրովը հոկտեմբերին պետք է Երևան ժամաներ. TIME

Telegram-ի գլխավոր տնօրեն Պավել Դուրովը ֆրանսիական ոստիկանության միջամտությունից առաջ պետք է հոկտեմբերին Երևանում մասնակցեր Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT 2024): Դրա մասին գրում է ամերիկյան TIME պարբերականը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ոստիկանությունը Դուրովին ձերբակալել էր օգոստոսի վերջին՝ Ադրբեջանից ժամանելուց հետո։ Նա մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիա և թմրանյութեր պահելու և տարածելու, խարդախության և այլ հանցագործությունների մեջ հանցակցության համար:

Ամերիկյան պարբերականը հիշեցրել է, որ WCIT 2024-ի վահանակները ներառում էին քննարկումներ օդատիեզերական ոլորտում նախագծման, սոցիալական մեդիայի օպտիմալացման և կիբերանվտանգության վերաբերյալ: Շնորհավորական ուղերձ է հղել նաև Իլոն Մասկը:

Սա երկրորդ անգամն էր, որ Հայաստանը հյուրընկալում է WCIT-ը վերջին հինգ տարիների ընթացքում, ինչն ընդգծում է՝ ինչպես է դեպի ծով ելք չունեցող 3 միլիոնանոց այս ժողովրդավար երկիրը վերակառուցվում իբրև համաշխարհային տեխնոլոգիական կենտրոն:

Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող Հայաստանը վերանայել է իր կրթական ծրագիրը՝ ապահովելու համար STEM տաղանդների կայուն հոսք և հարկային արտոնություններ է առաջարկել տեղական գործողություններ հիմնող բազմազգ կազմակերպություններին: Նրան արձանագքել են Amazon-ը, Google-ը, Cisco-ն, IBM-ը, Microsoft-ը, Broadcom-ը և Nvidia-ն:

«Խորհրդային Միության ժամանակ Հայաստանն իսկապես շատ հայտնի էր որպես բարձր տեխնոլոգիաների երկիր»,-պատմել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը։ «Մենք համարվում էինք Սիլիկոնային հովիտ: Հիմա ցանկանում ենք վերականգնել այդ համբավը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս