
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած

Հոկտեմբերի 25-ին, ժամը 17:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակ Արմենակյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Գ․) բախվել է կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Հ․), որն էլ՝ կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ն․ Գ․)․ «Toyota» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ա․Հ․-ին։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և Ա․Հ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։