Բաժիններ՝

Gyurjyan Cascade բնակելի թաղամասը TOON EXPO-ին հանդես է եկել աննախադեպ առաջարկով

«Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում այսօր մեկնարկել է կառուցապատման և անշարժ գույքի ոլորտի՝ Հայաստանում անցկացվող խոշորագույն ցուցահանդեսը՝ TOON EXPO 2024-ը։

Gyurjyan Cascade բնակելի համալիրն էքսպոյին հանդես է գալիս առանձին մեծ տաղավարով։ Ցուցահանդեսին ընկերությունը ներկայացնում է Նոր Նորքի բարձունքում կառուցվող թաղամասը, որի բնակարանները վաճառվում են էքսպոյի օրերի համար նախատեսված հատուկ առաջարկով։ Մրցունակ գներ և 10% Cashback:

Ակցիան Gyurjyan Cascade ընկերությունն իրականացնում է ՎԵԳԱ խանութների ցանցի հետ համատեղ։ Գնելով բնակարա Gyurjyan Cascade համալիրում՝ քաղաքացիները կարող են ետ ստանալ բնակարանի գնի 10%-ը, կամ օգտագործել այդ գումարը ՎԵԳԱ խանութների ցանցում։ Այդ պարագայում Gyurjyan Cascade-ի ապագա բնակիչները կարող են ստանալ լրացուցիչ 7% զեղչ ՎԵԳԱ-ից ձեռքբերված կահույքի, կենցաղային տեխնիկայի և այլ ապրանքների համար կամ պահել գումարն իրենց ապագա բնակարանների ներքին հարդարման համար՝ այդ նպատակով ՎԵԳԱ-ից ստանալով լրացուցիչ 30% գումար։

Gyurjyan Cascade բնակելի թաղամասի կառուցապատողը` Art Company ընկերությունը, շուկայում երկար տարիների փորձ ունի: Անցած տարիների ընթացքում Art Company-ն բազմաթիվ բնակելի շենքեր և թաղամասեր է կառուցել: Ընկերության ղեկավար Վահե Պետրոսյանը մեծ կարևորություն է տալիս էքսպոյի աշխատանքներին և ներկայացնում Gyurjyan Cascade-ի առավելությունները՝ առանձնացնելով ամենակարևորը. «քաղաքացուն վաճառել ոչ թե անշարժ գույքի վկայական, այլ կյանքի որակ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս