
Ֆեթhուլլահ Գյուլենի հուղարկավորությանը QR կոդով են մասնակցել

Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) ղեկավար Ֆեթհուլլահ Գյուլենի հողարկավորության արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այն անմիջապես հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Լուրերի համաձայն՝ թաղման արարողության մուտքը, անվտանգության նկատառումներից ելնելով, եղել է անձի ինքնությունը պարզող QR կոդի միջոցով:
Նշվում է նաև, որ կազմակերպության ղեկավար անձնակազմը տարաձայնություններ է ունեցել կապված Գյուլենի թաղման վայրի, ժամանակահատվածի, ինչպես նաև թաղման արարողության մասնակիցների ընտրության հետ:
Ըդնգծվում է, որ այդպիսի տարաձայնությունների պատճառով էլ հենց Գյուլենի թաղման արարողությունը տեղի է ունեցել իր մահվանից միայն 4 օր անց:
Հիշեցնենք, որ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենը մահացել էր հոկտեմբերի 20-ին՝ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում: