
«Թուրքիան իրավունք ունի պատասխանատվության ենթարկել հարձակումն իրականացրածներին». Պենտագոն

Պենտագոնի մամուլի փոխխոսնակ Սաբրինա Սինգհը մամուլի ասուլիսի ըանթացքում անդարադարձել է Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա կատարված զինված հարձակմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
TUSAŞ-ի դեմ ահաբեկչությունից հետո Թուրքիան ոչնչացնում է Իրաքի ու Սիրիայի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր»-ի (YPG) թիրախները։
Անդրադառնալով թիրախների ոչնչացման հարցին՝ Սինգհը նշել է. «Ինչպես տեսանք Թուրքիայում, դա ահաբեկչության տեսք ունի։ Նրանք իրավունք ունեն պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր իրականացրել են այս հարձակումը»։