Վրաստանի նախագահը հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։

«Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,-ըստ «Новости-Грузия»-ի ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին:

Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել Վրաստանում ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031