Ինչն է մարդուն ստիպում փռշտալ
Ամերիկացի գիտնականները պարզել են փռշտոցի նյարդային մեխանիզմը: Պարզվել է, որ այդ գործընթացի համար պատասխանատու են ուղեղի այն հատվածները, որոնք կապված չեն շնչառության հետ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Cell ամսագրում:
«Փռշտոցը շնչառական վարակներից կաթիլներ տարածելու ամենաուժեղ և ամենատարածված միջոցն է»,- ասել է Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի անեսթեզիոլոգիայի դոցենտ, դոկտոր Ցին Լյուն:
Լաբորատոր ուսումնասիրության ընթացքում հեղինակները մկներին ենթարկել են աէրոզոլային կաթիլների ազդեցությանը, որոնք պարունակում են հիստամին կամ կապսաիցին՝ չիլի պղպեղներից ստացված կծու միացություններ, որոնք մկներին և մարդկանց փռշտալ:
Դիտարկելով կապսաիցինին նյարդային բջիջների արձագանքը, գիտնականները նախ հայտնաբերել են նեյրոնների մի փոքր խումբ, որը կապված է փռշտոցի հետ, ապա հայտնաբերել են մոլեկուլներ՝ նեյրոպեպտիդներ, որոնք փռշտոցի ազդանշաններն են փոխանցում այդ նյարդային բջիջներին:
Քանի որ շատ վիրուսներ, այդ թվում՝ նոր կորոնավիրուսը՝ SARS-CoV-2, տարածվում են հիմնականում օդակաթիլային եղանակով, հեղինակները առաջարկում են պատրաստել դեղամիջոց, որը ճնշում է NMB մոլեկուլի արտադրությանը, որը վարակված մարդիկ կարող են օգտագործել՝ շրջապատողներին պաշտպանելու համար:
«Փռշտալիս վիրուս պարունակող շուրջ քսան հազար կաթիլ է ազատվում, որոնք օդում մնում են տասը րոպե: Ապագա վիրուսային բռնկումները կանխելու և ալերգիկ փռշտոցը բուժելու համար կարևոր է հասկանալ այն ուղիները, որոնք այս ռեֆլեքսը խթանում են՝ դրանց արգելափակման համար»,- ասել է Լյուն: