«Երազում կտեսնեք տապալված. տապալվել եք դուք». Բագրատ Սրբազան

Սրբազան պայքարը Բագրատ սրբազանի առաջնորդությամբ հերթական հանրահավաքն անցկացրեց Բաղրամյան 26-ի դիմաց, քանի որ Վահագն Խաչատուրյանն այսօր ստորագրել է Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքային կանոնակարգը։

Ըստ Բագրատ սրբազանի, այս ամենը կրկին վկայում է ստի ու կեղծիքի մասին, որի կրողներն են ՀՀ իշխանությունները։

«Հիմա մենք ի՞նչ գործ ունենք այստեղ, խորքում կարող էինք չգալ, որովհետև այստեղ չգոյություն է։ Այստեղ դաշնամուր կա դրված, սահմանազատման սյուների ցուցադրություն է, այս բոլորը միտված են մի բանի, որ մարդիկ, որոնք հասկանում են տեղի ունեցածի ընթացքը, ցույց են տալիս ու ևս մեկ անգամ արձանագրում, որ այդ խարանը դաջված է քո ճակատին»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։

Նա հայտարարեց, որ իշխանությունը գաղափարական որևէ հակադարձում չունի, բացի վիրավորանքների, զրպարտությունների հսկայական ծավալից ու ոստիկանության հալածանքներից։

Կարդացեք նաև

«Այդ ձեր ճակատի կնիքը, դրոշմը ո՞վ է մաքրելու, դրա մասին մտածեք։ Բոլոր այն հալածանքները և ռեպրեսիաները, որոնք տեղի են ունենում այս պայքարի համակիրների նկատմամբ՝ վախի մասին է խոսում։ Եթե վախեցած չեք, ոստիկանական շարքերն ինչո՞ւ եք բերել-լցրել այստեղ։

Վախեցած եք, շատ վախեցած ու այդ վախերի արդարացումը շատ ճիշտ եք գնահատել, գիտեք՝ ինչ է լինելու ու որտեղ է լինելու։ Եթե չեք վախենում, ինչո՞ւ եք ընկել մեր հետևից, դուք չէի՞ք ասում, որ տապալվել են։ Մեր տապալումը ցանկացողներին ասեմ՝ երազում կտեսնեք մեր տապալումը, տապալվածը հենց դո՛ւք եք, որ խոսում եք տապալված լինելու մասին։ Դուք հոգով տապալվել եք, մարմնով ու մտքով՝ նույնպես, մեզ Աստված իր ճանապարհով տանում է»,- շեշտեց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս