Բաժիններ՝

34-ամյա երիտասարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, գիշերվա ժամը 2.20-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում հայտնաբերել են «Նիսան» մակնիշի մի մեքենա, որի դիմացի նստելատեղի վրա նկատել են ատրճանակի նմանվող հրազեն:

34-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ուջան գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս