Ձկնային կարկանդակ՝ բրինզա պանրով
Բաղադրիչները՝
Խմորի համար
- 240 գ ալյուր
- 125 գ մարգարին
- 1 հատ ձու
- 1 գ կիտրոնի աղ
- աղ
Միջուկի համար
- 300 գ ձկան փափկամիս
- 300 գ բրինզա պանիր
- 3 հատ լոլիկ
- 1 գլուխ սոխ
- 1 փունջ սամիթ
- 1/2 թ/գ չորացրած խնկածաղիկ
- 2 հատ սև հատիկավոր պղպեղ
- 1 հատ դափնու տերև
- աղացած սև պղպեղ
- աղ
- կարագ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
Խմորի համար սառած մարգարինը մանր կտրատեք:
Ալյուրից, ձվից, աղից, կիտրոնի աղից ու կտրտած մարգարինից խմոր հունցեք: Խմորը փաթաթեք կերակրի թաղանթի մեջ, 20-30 րոպե սառեցրեք:
Ձկան փափկամիսը մտցրեք աղաջրի մեջ, ավելացրեք հատիկավոր սև պղպեղն ու դափնու տերևը:
Ձուկը հանեք ջրի միջից, չորացրեք ու կտրատեք:
Լոլիկները մաքրեք կեղևից, բլենդերով պյուրեի վերածեք:
Սոխը կտրատեք, կարագի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Սոխին ավելացրեք լոլիկի պյուրեն, խնկածաղիկը, աղ ու պղպեղ արեք, 5 րոպե շոգեխաշեք:
Խմորը տեղադրեք կարագ քսած տապակի մեջ, ծայրերը բարձրացրեք:
Խմորի վրա հարթ շերտերով տեղադրեք լոլիկի սոուսը, վրան՝ ձկան կտորները: Ձկան կտորների վրա լցրեք մանրացրած բրինզա պանիրը, պանրի վրա էլ կտրտած սամիթը:
Կարկանդակը 35-40 րոպեով տեղադրեք 220 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Մատուցելիս կարկանդակը մասերի բաժանեք: