Թուրքիան չի կարող միջնորդ լինել, խաղաղության օրակարգը չի հաջողվում․ Սերգեյ Մելքոնյան

«Թուրքիան միջնորդության ունակ չէ»,- այս մասին այսօր 168am-ի հետ զրույցում ասաց APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանի այն պնդմանը, թե Փաշինյանն առաջարկել է նպաստել Երևան-Բաքու կարգավորմանը։

Նրա գնահատմամբ՝ շատ կարևոր է դիտարկել տարբեր միջնորդությունների արդյունքները։ Մելքոնյանը նկատեց՝ երբ Ռուսաստանն էր միջնորդում՝ դրական արդյունք չստացանք, բանակցում էինք Արևմուտքի միջնորդությամբ՝ արդյունք չստացանք, նաև պետք է լինի պատասխանատվություն կրելու մեխանիզմ, ոչ ոք պատասխանատվություն չկրեց, առավել ևս՝ Թուրքիան չի կարող  պատասխանատվություն ստանձնել, քանի որ շարունակում է Հայաստանին ճնշել։

«Թուրքիան հակամարտության կողմ է, որը գնում է դարերով։ Մենք հաճախ ասում ենք՝ ԼՂ հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև լոկալ խնդիր չէ, այլ դարերով գնացող Հայաստանի և Թուրքիայի կոնֆլիկտների դրվագներից մեկը։ Երբ Թուրքիային հրավիրում ես միջնորդության, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում, որպեսզի պայքարես երկուսի դեմ։ Թուրքիան պարզապես ունակ չէ միջնորդ լինել»,- ասաց Մելքոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս