Բադի կրծքամիս նարնջի ու մեղրի սոուսով
Բաղադրիչները՝
- Բադի կրծքամսի 2 ֆիլե
- 3 նարինջ
- 8 փափուկ թուզ
- 2 ճ/գ սև թեյ
- 2 ճ/գ գինու քացախ
- 2 ճ/գ մեղր
- ½ թ/գ աղացած մեխակ
- աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Լվացեք նարինջները, դրանցից մեկից հեռացրեք կեղևը, կտրատեք մանր շերտերով: Քամեք մնացած նարինջները: Եռացող ջրի մեջ տեղադրեք նարնջի կեղևը, 3 րոպե եփեք:
Կաթսայի մեջ լցրեք նարնջի հյութն ու 100 մլ սառը ջուր, հասցրեք եռման աստիճանի: Լցրեք թեյը, կաթսան վերցրեք կրակի վրայից, փակեք կափարիչով ու թողեք 5 րոպե: Քամեք, ավելացրեք մեղրը, հասցրեք եռման աստիճանի:
Ավելացրեք թուզը, խաշած կեղևը, ուժեղացրեք կրակն ու եփեք ևս 15 րոպե: Հյութը վերցրեք կրակից ու փակեք կափարիչով:
Բադի կրծքամսի կաշին փոքրիկ քառակուսիների ձևով կտրատեք, աղ, պղպեղ ու աղացած մեխակ ցանեք:
Միացրեք ջեռոցը մինչև 200 աստիճան ցելսիուս, միացրեք նաև գրիլը: Տապակի մեջ կաշվի մասը դեպի ներքև տեղադրեք կրծքամսերը: Ձեռոցի ջերմաստիճանն իջեցրեք 170 աստիճանի:
Երբ կրծքամսի վերևի մասը տապակվի, տապակից հեռացրեք հալած յուղը, շուռ տվեք կրծքամսերն ու տապակը վերադարձրեք ջեռոց, թողեք այնտեղ, մինչև միսը ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանա, մոտավորապես 10 րոպե:
Բադի կրծքամսերի վրա քացախ ու 1 ճ.գ. նարնջի սոուս լցրեք, տապակի մեջ տեղադրեք թզերը: Տապակը տեղադրեք կրակի վրա, խառնեք, թողեք, մինչև քացախը ցնդի: Հանեք կրակից, ծածկեք փայլաթիթեղով, թողեք 10 րոպե սառչի:
Կրծքամսերը տեղադրեք տախտակի վրա: Հանեք թզերը, տեղադրեք տաքացրած ափսեների մեջ: Տապակի մեջ լցրեք սոուսը, հասցրեք եռման աստիճանի ու 5 րոպե թողեք ուժեղ կրակի վրա:
Բադը կտրատեք ու դրեք ափսեների մեջ, թզերի կողքին: Երբ սոուսը պատրաստ լինի, լցրեք բադի ու թզերի վրա և անմիջապես մատուցեք:
Խորհուրդ. Հիշեք՝ քանի դեռ կրծքամսերը հանգստանում են փայլաթիթեղի տակ, նրանք շարունակում են իրենք իրենց եփվել, այնպես որ՝ գրիլից բադերը քիչ եփված, մի քիչ հում հանեք: