«Ադրբեջանին երեկ նոր առաջարկ ենք ներկայացրել». Նիկոլ Փաշինյան
Այսօր Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձավ խաղաղության պայմանագրից կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ հարցն առայժմ հանելու վերաբերյալ քայլին և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ քայլը զիջում չէ, ասաց.
«Ես նման մեկնաբանություն առաջին անգամ եմ լսում։ Ճիշտն ասած՝ հակառակ մեկնաբանությունն եմ լսել, որովհետև Հայաստանում էլ կային մեկնաբանություններ, որոնք փորձ էին անում դա ներկայացնել՝ որպես մեծ հաջողություն։ Կան նաև մեկնաբանություններ, որոնք փորձում ենք ներկայացնել՝ որպես մեծ անհաջողություն։ Կարծում եմ՝ ըստ էության ամենակարևոր սկզբունքները, որոնք այդ հարցի պատասխանը տալիս են, միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքն է, որը խաղաղության պայմանագրի նախագծի մեջ արդեն իսկ արձանագրված է։
Ինչ վերաբերում է հաղորդակցությունների բացմանը, ապա նախորդ հարցին ի պատասխան՝ ձևակերպել եմ մեր դիրքորոշումները։ Այդ ասվածի մեջ որևէ նոր բան չկա, որովհետև նախկինում դրա մասին միշտ խոսել եմ։
Ինչ վերաբերում է Խաղաղության պայմանագրին, ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել այն նոր առաջարկի վրա, որը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանին։ Պետք է խոստովանեմ, որ դա ընդամենը երեկ է տեղի ունեցել, և օբյեկտիվորեն պաշտոնական Բաքուն չի էլ հասցրել ծանոթանալ այդ առաջարկի էությանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Խաղաղության պայմանագրի ստորագրմամբ չպետք է հարց դնենք` Ադրբեջանը հաղթեց, Հայաստանը պարտվե՞ց, թե՞ հակառակը»:
Հիշեցենք, որ 44-օրյա պատերազմի սկզբին էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Եկեք պայմանավորվենք` ինչ էլ լինի, մեզ պարտված չհամարենք»։
Այնուհետև մանրամասնելով՝ ասաց, որ խաղաղության պայմանագրում կա 17 հոդվածի նախագիծ, որից 13-ը լիարժեք համաձայնեցված են, ներառյալ՝ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է 1-ից ավելի նախադասությունից, որի բառապաշարի մեծ մասը համաձայնեցված է։
«Մեր առաջարկի էությունը հետևյալն է՝ վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և ձևակերպումները և դա ստորագրել՝ որպես խաղաղության պայամանագիր։ Մենք սա հնարավոր ենք համարում, որովհետև այնտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում