
Թուրքիան բյուջեի գերածախս կարող է ունենալ

Թուրքիայի նախագահականի ռազամվարության և բյուջեի վարչությունը հրապարակել է «Կենտրոնական կառավարության բյուջեի իրացումները և սպասումները» վերնագրով զեկույց: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցի համաձայն՝ 2024-ի առաջին 6 ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նախագահականի ծախսն ավելացել է:
Նշված ժամանակահատվածում այն աճել է ընդհանուր առմամբ 176.8 տոկոսով և 2.1 մլրդ լիրայից հասել 6.1 միլիարդի, իսկ նախորդ տարվա ամբողջ ծախսերի հետ համեմատելիս՝ տոկոսային աճը կազմում է շուրջ 94 տոկոս:
Նախագահականին կից մի շարք վարչությունների ծախսերի մեծացմանը զւոգահեռ ակնկալվում է երկրի բյուջեի գերածախս: Այն 7.4 տրիլիոն լիրայի փոխարեն կարող է կազմել 7.5 տրիլիոն լիրա: