Վերջերս ԶԼՄ-ները գրեցին, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է աշխատանքից ազատվելու դիմում գրել, և պատճառը ՀՀ իշխանությունների պատրաստակամությունն է՝ հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացրած հայցերից:
Հայաստանը ս.թ. դեկտեմբերի 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին միջանկյալ միջոց կիրառելու պահանջ և լրացուցիչ տեղեկատվություն էր ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ «Լաչինի միջանցքով» անցնող ճանապարհի արգելափակման հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումները վերացնելու համար: