Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Սիրիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը՝ ընդգծելով, որ որոշումը նպաստում է Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքների վերականգնմանը:

Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, այս մասին ասվում է Սիրիայի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով նախարարության հայտարարության մեջ։

«Սիրիան պնդում է, որ այս խիզախ որոշումը նպաստում է պաղեստինցիների օրինական ձգտումներին՝ հիմնելու իրենց անկախ պետությունը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով»,- նշված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031