Ալեն Սիմոնյանը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը, նաև հայ–թուրքական հարաբերությունները:

Սիմոնյանն այս մասին ասաց ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո ԱԺ–ում կազմակերպված համատեղ ասուլիսում:

Նա հանդիպումը շատ արդյունավետ որակեց: Կողմերը քննարկել են հայ–ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ:

«Ես ներկայացրեցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը և ԱՄՆ–ի աջակցությունն այդ հարաբերություններում և ներգրավվածությունը»,–ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը խոսել է նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Թուրքիա հարաբերություններին:

«Հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Փոխադարձ այցերը, որոնք անընդհատ տեղի են ունենում, շատ կարևոր բաղադրիչ մաս են այս հարաբերությունների համար»,–ասաց ԱԺ նախագահը՝ կարևորելով այդ շրջանակում ԱՄՆ պատվիրակության այցը:

Տեսանյութեր

Լրահոս