Կյանքից հեռացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն
92 տարեկանում Փարիզի իր տանը մահացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն։ Այս մասին Instagram սոցիալական ցանցում հայտնել է նրա դուստրը՝ Մանուելա Պապատակիսը։ Մահվան պատճառը չի հաղորդվում։
Անուկ Էմեն նկարահանվել է Ֆեդերիկո Ֆելինիի և Բեռնարդո Բերտոլուչիի ֆիլմերում, իսկ «Տղամարդը և կինը» ֆիլմում նրա դերը արժանացել է «Ոսկե գլոբուսի» և BAFTA-ի մրցանակի։Դերասանուհին ծնվել է 1932 թվականի ապրիլին Փարիզում։ Ծնվելիս նրան կոչել են Նիկոլ Ֆրանսուազ Ֆլորանս Դրեյֆուս։ Նա դերասանական վարպետություն և պարարվեստ է ուսանել Bauer-Therond դրամատիկական դպրոցում։
Կինոյում առաջին դերը եղել է 1947 թվականին «Տունը ծովի մոտ» ֆիլմում։ Այդ ժամանակ նա 14 տարեկան էր։ Համբավ է ձեռք բերել 12 տարի անց՝ մարմնավորելով իտալացի նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի ընկերուհուն՝ Ժաննա Էբյուտեռնին «Մոնպառնաս, 19» ֆիլմում:
Դերասանուհին ծնվել է 1932 թվականի ապրիլին Փարիզում։ Ծնվելիս նրան կոչել են Նիկոլ Ֆրանսուազ Ֆլորանս Դրեյֆուս։ Նա դերասանական վարպետություն և պարարվեստ է ուսանել Bauer-Therond դրամատիկական դպրոցում։