ԱՄՆ նոր պատժամիջոցներից հետո ՌԴ որոշ փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը 90-ից հասել է 200 ռուբլու
Մոսկվայի բորսան հայտարարել է, որ հունիսի 13-ից դադարեցնում է ԱՄՆ դոլարով և եվրոյով առևտուրը՝ Միացյալ Նահանգների կողմից սահմանված նոր պատժամիջոցների պատճառով:
Երեկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 300 կազմակերպությունների նկատմամբ՝ թիրախավորելով, այդ թվում՝ Մոսկվայի բորսան ու այլ ռուսաստանյան ֆինանսական կառույցներ։
Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտնում է, որ դոլարով և եվրոյով բոլոր գործարքներն այժմ կիրականացվեն առանց Մոսկվայի բորսայի մասնակցության:
Այս իրավիճակը հանգեցրել է ռուբլու կտրուկ արժեզրկման, այսօր Ռուսաստանի արժույթի փոխանակման որոշ կետերում մեկ դոլարի փոխարժեքը 90 ռուբլուց հասել էր 200-ի:
ՀՀ տարադրամի փոխանակման կետերում ռուբլու գնման փոխարժեքը տատանվում է 2-3 դրամի միջակայքում, չնայած ԿԲ սահմանված 4.36 դրամ փոխարժեքին: Ռուբլու վաճառքի գինը, սակայն, ավելի բարձր է՝ 5 դրամի շրջակայքում: