Բաժիններ՝

ՏԿԵՆ-ը հրատապ կարգով և 20 միլիոն 445.000 դրամով թունելի պահպանման աշխատանքներ է պատվիրակել

Պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում տեղադրված պայմանագրից տեղեկանում ենք՝ Տարածքային կառավարման նախարարությունը հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով թունելի պահպանման աշխատանքներ է պատվիրակել «Ճանապարհ» ՓԲԸ-ին։ Խոսքը Պուշկինի թունելի մասին է, որը գտնվում է Մ-3-ՀՀ սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին։

Հունիսի 12-ին թունելի պահպանման վերաբերյալ կնքված պայմանագրի գինը կազմել է 20 միլիոն 445 հազար դրամ, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել ամենօրյա զննումներ և դիտարկումներ, հսկողության, խնամքի և ընթացիկ նորոգման ապահովում և այլն։

Այս ՓԲԸ-ի հետ 2024 թվականին արդեն ՏԿԵ նախարարությունը կնքել է 3 խոշոր պայմանագիր, որից 2-ը՝ հրատապ մեկ անձ, իսկ 1-ը՝ հրատապ բաց մրցույթ ընթացակարգերով․ մատակարար ընկերությունը մատուցել է ճանապարհների պահպանման աշխատանքներ։

Ընկերությունը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, գրանցվել է 1997 թվականին։ Իրական շահռուների վերաբերյալ հայտարարագրից տեղեկանում ենք միայն,  որ ՓԲԸ  32,5 տոկոսը պատկանում է Մանվել Արղամանյանին, իսկ 25,8 տոկոսը՝ Արսեն Դարբինյանին։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս