Վերածնվել, ազատվել չարիքից, վերադառնալ լույսին. Շուշան Պետրոսյան
Ոսկեպարով վերադառնալու ենք Արցախ.առանց Արցախ ես խեղդվում եմ, բայց չեմ ուզում խեղդվել. Բագրատ Սրբազան
Հենց հիմա փակ է Բագրատաշենի ճանապարհը. Բագրատ Սրբազան
Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ վարչապետի թեկնածուն չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, խմբի անդամ՝ շահեր ներկայացնող։
Իմ հոգևոր ծառայության 30 տարիները դրել եմ զոհասեղանին և չեմ խաբելու ձեզ, ժողովուրդ. Բագրատ Սրբազան
«Վաղն առավոտյան ժամը 08։00-ից, Շամշադինի բառ ու բանով ասած՝ տոտալ դասադուլներ, գործադուլներ անել, պարալիզացնել ամբողջ քաղաքը և ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին ու չարիքին»։
Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հիշեցրեց նախորդ հանրահավաքի ժամանակ իր արած հայտարարությունը, որ խորհրդարանական երկու խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել անվստահություն հայտնել Կառավարության գործող ղեկավարին։
COVID-19-ի դեմ պատվաստումը կապված է վարակվելու, սրտի անբավարարության պատճառով հոսպիտալացման կամ որևէ պատճառով մահվան ավելի ցածր հավանականության հետ։ Այս մասին հայտնում է Սրտաբանության եվրոպական միությունը (ESC)։
Անցումային կառավարությունը պետք է լինի հաշտության կառավարություն, կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառուները. Բագրատ Սրբազան
«Էլ չեմ ասում, որ մեր կառավարության ղեկավարի ու ողջ ժողովրդի հանդեպ թշնամու ծաղրանքը, հեգնանքը ու սպառնալիքները բացարձակ արձագանքներ չունենալով, փոխարենը նվաստացում ու ահաբեկում են սերմանում սեփական ժողովրդի նկատմամբ։
Սուտն այս կառավարության ղեկավարի մշտական գործիքն ու վարքագիծն է. Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հարթակի մեծ էկրանին ներկայացվեց մի տեսանյութ ստի ու սուտ խոստումների մասին: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ ընտրվելուց առաջ և հետո ժողովրդին տված խոստումները, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատությունը տվյալ ժամանակվա իշխանությունների վարած քաղաքականության և ապա իր պաշտոնավարման ընթացքում արտաքին քաղաքականության ձախողումների մասին ինքնախոստովանությունը: Նպատակն էր՝ ցույց տալ, որ նա իր ասածներին, խոստումներին ճիշտ հակառակն է արել վերջին վեց տարիների ընթացքում։
Սուտ է. տեսանյութ՝ Նիկոլ Փաշինյանի ասած ստերի մասին
«Միակողմանի զիջումների պարագայում Ադրբեջանն անընդհատ առաջ է քաշելու նոր պահանջներ` միջանցքի տրամադրում, փախստականների վերադարձ, Սահմանադրության փոփոխություն, Ադրբեջանի դեմ հայցերի չեղարկում և այլն»,– նշեց նա։
Հարթակում են երեկ անհնազանդության ակցիաներին մասնակցած ու բերման ենթարկված քաղաքացիները
Սա մաքուր հայկական, ազգային, հոգով, սրտով շարժում է. մեր տունը կարգի պիտի բերենք. Գառնիկ Դանիելյան
Ուզում եմ մեր խոնարհումը հայտնել մեր վիրավոր զինվորներին, զորակցություն՝ անհետ կորածների ծնողներին. Բագրատ սրբազան
Հանրապետության հրապարակը՝ ժամը 18։40-ի դրությամբ
Հանրապետության հրապարակը՝ այս պահին. ֆոտոշարք
Բագրատ սրբազանը հարթակում է
Երիտասարդները հասկանում են, որ իրենց ապագայի հարցն է դրված. Արմեն Խաչիկյան
Ազատվենք թրքահպատակ իշխանությունից, որ գուցե մի օր կարողանանք վերադարձնել Արցախը. քաղաքացի
Նոր դեմքեր, նոր իրականություն է պետք մեր ժողովրդին, արժանավոր բանակցող. բելգիահայ
«Վեհափառ հայրապետն իմ հայրն է, ամեն օր էլ հանդիպում եմ ու խոսում։ Դա մեր առաքելությունն է, եկեղեցու անսասանությունը, զարգացումը՝ քարոզչությունը չէ՞։
Զոհված զինծառայողների հարազատներն ընդառաջ են եկել Բագրատ Սրբազանին
Սրբազանը շատ վստահ շարունակում է առաջ տանել ճշմարտության օրակարգը. Թովմաս Առաքելյան
Ծերունի ավազակն էր չէ՞ անդրադարձել ինձ, Անդրանիկ Քոչարյանը. Իշխան Սաղաթելյան
Ես պատրաստ եմ առաջինը ձեռք մեկնել այդ մարդկանց՝ անկախ այն հանգամանքից, որ նրանք ամեն ինչ են տարել ինձնից. Ալիսա Գևորգյան
Եթե մենք չենք հիասթափվել, թող ոչ ոք չհիասթափվի. զհոված զինծառայողի մայր Գայանե Եղիազարյան
Մեր խնդիրը երիտասարդության պասիվ հատվածի ներգրավվածությունն է ընդհանուր պայքարին. Սևակ Նազարյան