Ուկրաինայի անվտանգության ծառայությունը չի կարող ձերբակալել Ռուսաստանում գտնվող Սիմոնյանին, ուստի ծառայության կողմից հարուցված այս և նմանատիպ այլ գործերը դեռ խորհրդանշական բնույթ են կրում։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել եննախաքննական մարմին:
«ՀայաՔվեն» ավարտեց վերջին կես տարվա կարևորագույն առաքելություններից մեկը՝ Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալների հավաքագրումն ու հրապարակումը։ Ընդհանուր առմամբ՝ 167 զոհի և անհետ կորածի կենսագրություն:
Մարտի 28-ից 29-ը Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների հերթական խորհրդակցությունները։ Դրանց մասին այսօր՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին, հայտնել է APA ադրբեջանական լրատվական գործակալությունը:
Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Չանաքքալե նահանգի Ենիջե շրջանի Քալքըմ քաղաքի քաղաքապետ է ընտրվել 22 ամյա Զեյնեփ Չելիքը։
Նիկոլն ինձ հիշեցնում է Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Չեմբեռլենին, որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։
Մարտի 11-ից Բելգորոդի մարզը ինտենսիվ հարձակումների է ենթարկվում ուկրաինական ուժերի կողմից, որոնց հետևանքով կան զոհեր և տուժածներ:
«Արտ լանչ»-ի հավատարիմ գնորդ ՀՀ Պաշտպանության նախարարությունն իր հերթական խոշոր գնումն է կատարել ընկերությունից: Մարտի 29-ին կնքված պայմանագրով նախարարությունն այս անգամ «Արտ լանչ»-ից՝ իրավաբանական անունով «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ից, մեկ անձ գնման ընթացակարգով գնել է ներկայացուցչական, արարողակարգային ծառայություններ՝ 7 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: Ի դեպ, ըստ պետգնումների armeps համակարգի, այս ընկերությունից գնումները շատ դեպքերում ոչ մրցակցային՝ մեկ անձ, հրատապ մեկ անձ ընթացակարգերով են:
Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ մարտի 31-ի գիշերը Մախաչկալայում և Կասպիյսկում ԱԴԾ հատուկ նշանակության ջոկատայինները մի քանի բնակարաններում մեկուսացրել են զինված անձանց, որոնք ներգրավված են ահաբեկչական գործունեության մեջ։
Նշված դեպքերից՝ հակառակորդի կողմից սպանություն` 19, սպանություն՝ 3, ավտովթարից` 2, վտանգ ներկայացնող ռազմամթերքի և այլ նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 17, անզգուշությամբ ինքնասպանության հասցնել՝ 5, ինքնասպանության հասցնել՝ 2, կայծակահարություն՝ 1, հոսանքահարում՝ 1, հիվանդություն`4:
Հայաստանում 2023 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով դատի է տրվել 152 պաշտոնատար անձ (2022 թվականին՝ 63)։
Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, 144 մարդու կյանք է խլել։
ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալբերտ Միհրանի Մովսեսյանը։
Ըստ այդմ, նախորդ տարի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում քննվել է 1326 քրեական վարույթ, ինչը 108-ով կամ 8 %-ով ավելի է 2022թ․ քննված նույնաբնույթ դեպքերի վերաբերյալ վարույթների քանակից։
Այդին Քերիմովը նշանակվել է օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ։ ԱՊԱ-ն հայտնում է, որ համապատասխան կարգադրությունը ստորագրել է Իլհամ Ալիևը։
Դաղստանում ձերբակալվել են գրոհայիններ, որոնք մասնակցել են «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն կատարողների ֆինանսավորմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։
Հաղորդման մեջ նշվում է, որ համայնքին է նվիրաբերվել 3 միլիոն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 միլիոն 367 հազար դրամի արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կադրային փոփոխություններ են կատարվել։
«Բոլորը խոսում են ժողովրդի անունից՝ չունենալով ժողովրդի կարծիքն իրենց ձեռքի տակ։ Սա հնարավորություն է, որ հենց ժողովուրդն արտահայտվի․ ի՞նչ է ուզում, անվտանգության ի՞նչ բաղադրիչներ են պետք, որ վերադառնան Արցախ»,- իր խոսքում ընդգծեց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը։
Գլխավոր դատախազությունը խարդախությամբ անձնական գույքի հափշտակության դեպքերի աճը պայմանավորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ:
Երևանում ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի գիշերը և երեկոյան ժամերին, 6-ին կդիտվի կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ, ապրիլի 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 1-5-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Մարզերում ապրիլի 1-ի ցերեկը, […]
«Երբ Սյունիքի համայնքներից մեկի ղեկավարին հարցրեցի՝ ի՞նչ արժեն վարձով տներն այստեղ արցախցիների համար, ինձ պատասխանեց՝ ի՞նչ վարձ, մենք արցախցիներին վարձով տուն չենք տալիս»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:
«Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերից հրաժարվելու վտանգներին և հնարավոր հետևանքներին, Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակչության իրավունքների ապահովման մարտահրավերներին, գերեվարված հայ զինծառայողների և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության և վերադարձի խնդիրներին:
«Lenta.ru»-ի հետ զրույցում նա մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ գործընկերության վերաբերյալ հայտարարությունը, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինըն ասել է, որ Ռուսաստանը ուշադիր է Հայաստանի բոլոր հայտարարությունների նկատմամբ։
Նոուրուզը, որը համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ, ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունի։ Այն նշում են բոլոր պարսկալեզու ժողովուրդները և թյուրքալեզու ժողովուրդների մեծ մասը
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Մեհմեդ Ուչումը X-ի (նախկին Twitter) սոցիալական իր օգտահաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մարտի 31-ն Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին:
«Հայաստանի բանկերն ապրիլից դադարել են ընդունել «Միր» քարտերի սպասարկումը՝ ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման պատճառով»․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Անշուշտ, դժվար է: Ինչպես անգլիացիք են ասում, չկան վատ գարեջրատներ և լավ բանտեր:
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն: