
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի գիշերը և երեկոյան ժամերին, 6-ին կդիտվի կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ, ապրիլի 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 1-5-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Մարզերում ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ, ապրիլի 5-ին`18-23 մ/վ արագությամբ: