Բաժիններ՝

Նախորդ տարի կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար դատի է տրվել 152 պաշտոնատար անձ

Հայաստանում 2023 թվականի ընթացքում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով դատի է տրվել 152 պաշտոնատար անձ (2022 թվականին՝ 63)։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։

«Նշված անձինք ըստ բնագավառների և զբաղեցրած պաշտոնների հանդիսացել են՝ ԱԺ նախկին 1 պատգամավոր, պատգամավորի 1 թեկնածու, ՀՀ բնապահպանության նախկին 1 նախարար, նախկին 1 դեսպան, տեղական ինքնակառավարման մարմնի 33 պաշտոնատար անձ, այդ թվում Երևանի նախկին 1 քաղաքապետ, Երևանի նախկին 1 փոխքաղաքապետ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի 1 պաշտոնակատար, ՀՀ ՊԵԿ 5 պաշտոնատար անձ, ՀՀ քննչական կոմիտեի 3 պաշտոնատար անձ, ՀՀ ոստիկանության 36 աշխատակից, այդ թվում` նախկին 1 ոստիկանապետ, ՀՀ ՊՆ և ԶՈՒ 37 պաշտոնատար անձ և այլն»,- ասված է գլխավոր դատախազության հաղորդման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս