Պաշտպանության նախարարությունը 7 միլիոնով «Արտ լանչ»-ից հերթական մեկ անձով գնումն է կատարել

«Արտ լանչ»-ի հավատարիմ գնորդ ՀՀ Պաշտպանության նախարարությունն իր հերթական խոշոր գնումն է կատարել ընկերությունից: Մարտի 29-ին կնքված պայմանագրով նախարարությունն այս անգամ «Արտ լանչ»-ից՝ իրավաբանական անունով «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ից, մեկ անձ գնման ընթացակարգով գնել է ներկայացուցչական, արարողակարգային ծառայություններ՝ 7 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: Ի դեպ, ըստ պետգնումների armeps համակարգի, այս ընկերությունից գնումները շատ դեպքերում ոչ մրցակցային՝ մեկ անձ, հրատապ մեկ անձ ընթացակարգերով են:

7 միլիոն դրամի շրջանակներում ՍՊԸ-ն մատակարարելու է պաշտոնական ճաշ, սուրճի ընդմիջում և սնունդ:

2018 թվականի դեկտեմբերին Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր փորձնական ծրագիր սկսելու մասին, որի իրականացման համար հայտարարվել էր մրցույթ։ Այս մրցույթում հաղթող էր ճանաչվել մի քանի ընկերություն, որոնցից մեկն էլ «Արտ լանչ» սննդի կետերի ցանցն էր, և սկսեց սպասարկել զորամասերը:

2019 թ.-ից սննդի ապահովման գործընթացի փորձնական ծրագիր մեկնարկեց նաև ՔԿՀ-ներում. մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությունը դարձյալ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն էր, կամ «Արտ լանչը»:

Կարդացեք նաև

Մամուլն, ի դեպ, «Արտ լանչ» ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանին համարում է մերօրյա օլիգարխներից՝ նկատելով, որ նրա բիզնես աճը հենց 2018 թվականից հետո է եղել:

«Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն՝ «Արտ լանչ»-ը, գրանցվել է 2002 թվականից, իսկ պետգնումներում հայտնվել է 2017 թվականից: Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Բակուր Մելքոնյանի տիկնոջը՝ Գայանե Մարգարյանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930