«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները. Թվով 167 զոհ և անհետ կորած

«ՀայաՔվեն» ավարտեց վերջին կես տարվա կարևորագույն առաքելություններից մեկը՝ Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալների հավաքագրումն ու հրապարակումը։ Ընդհանուր առմամբ՝ 167 զոհի և անհետ կորածի կենսագրություն:

Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:

«Հաշվի առնելով, որ իշխանությունները մեր հերոս եղբայրների հիշատակի հավերժացման հարցում հանցավոր անգործություն են դրսևորում՝ «ՀայաՔվեն» 2023-ի հոկտեմբերից 2024-ի մարտ ամիսների ընթացքում, զոհերի հարազատներից հավաքագրելով նրանց սխրանքի ու հերոսության պատմությունները, ամեն օր մեկական կենսագրություն ներկայացրեց։

Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք և խոնարհում մեր անմահ քաջորդիներին։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- ասված է հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930