Վիետնամը դարձել է աշխարհում սուրճի երկրորդ խոշորագույն վաճառողը

Վիետնամն անցյալ տարի իր համար ռեկորդային 4,24 մլրդ դոլարի սուրճ է վաճառել արտասահման՝ դրանով իսկ ապահովելով իր տեղը աշխարհի խոշորագույն արտահանողների եռյակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով վիճակագրական բաց տվյալներին:

Վիետնամը մեկ տարում սուրճի վաճառքն ավելացրել է գրեթե 1,5 անգամ, ինչը թույլ է տվել հինգերորդ տեղից տեղափոխվել երկրորդ հորիզոնական։ Առաջին հորիզոնականը պահպանել է Բրազիլիան, սակայն տարվա ընթացքում սուրճի վաճառքի ծավալները կրճատվել են 14 տոկոսով՝ հասնելով 7,35 մլրդ դոլարի։

Առաջատարների եռյակը եզրափակում է Շվեյցարիան. նախորդ տարվա համեմատ ծավալներն ավելացել են 6,6 տոկոսով՝ հասնելով 3,64 մլրդ դոլարի:

Հետաքրքիր է, որ անցյալ տարի եվրոպական մի շարք երկրներ կարողացել են ամրապնդել իրենց դիրքերը սուրճի շուկայում: Օրինակ` Իսպանիան (10,6%-ով՝ մինչև 424,42 միլիոն դոլար) և Ֆրանսիան (7,5%-ով՝ մինչև 1,27 միլիարդ դոլար) կարողացել են զգալիորեն ավելացնել իրենց արտահանումը։

Տեսանյութեր

Լրահոս