Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ Աբխազիայում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են 20-րդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը: Աբխազիայի դիրքորոշումը եղել է և մնում է հետևողական. մենք միշտ համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանությունների համար չկա և չի կարող լինել ոչ մի արդարացում», – ասված է Բժանիայի ուղերձում։

Նախագահը նշել է, որ փրկելով իրենց և իրենց երեխաների կյանքը՝ բազմաթիվ հայեր են մեկնել Աբխազիա, և նրանց սերունդներն այսօր իրենց ավանդն են ներդնում Աբխազիայի զարգացման գործում։

«Այս սգո և հիշատակման օրն իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Աբխազիայի հայկական սփյուռքին, ամբողջ հայ ժողովրդին, մաղթում եմ ոգու տոկունություն, խաղաղություն և բարգավաճում», – ասված է ուղերձում։

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Աբխազիայի հայերի հոգևոր հովիվ Տեր Սեդրակը (Ազնավուրյան) Գագրա քաղաքի Հայ Առաքելական եկեղեցում կկատարի հոգեհանգստյան կարգ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930