Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը վստահեցնում է, որ ինքն իր գործընկերների հետ անելու է ամեն բան՝ պաշտպանելու Հայաստանի ժողովրդին, որն այսօր շարունակում է թիրախավորվել Ադրբեջանի կողմից։
«Այսօր ես ոգեկչում եմ հիշատակը 1,5 մլն անմեղ հայերի, ովքեր վերացան Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության հետևանքով։ Մեր պարտավորությունն է պահպանել հիշատակը նրանց, ովքեր սպանվեցին և վստահեցնել, որ նման սարսափելի հանցագործություն այլևս երբեք չի կրկնվի։ Սա հատկապես կարևոր է հիմա, երբ պատերազմները վերադարձել են եվրոպական մայրցամաք, իսկ Հայաստանը շարունակում է մնալ ադրբեջանական բռնության թիրախում։ Ես և իմ գործընկերները Եվրամիությունում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի, որպեսզի նրանք բարգավաճեն սեփական երկրում և, եթե ցանկանում են, դառնան եվրոպական ընտանիքի անդամ»։