Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը Ծիծեռնակաբերդում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի հիշատակի արարողությանը։

Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր, երբ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցեցի հուզիչ արարողության՝ ի պատիվ 1915-1923 թվականների անմեղ հայ զոհերի»,- գրել է դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930