Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
2022 թ. դեկտեմբերից ի վեր Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվներից շուրջ 317 միլիոն դոլարի ակտիվներ ապաարգելափակվել են՝ ստուգումներից և պատժամիջոցների ցուցակներում փոփոխություններից հետո: Այդ մասին ասվում է երկրի Դաշնային խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Ապաարգելափակվել են 140 միլիոն ֆրանկ (153 միլիոն դոլար) գումարի ակտիվներ, որոնք սառեցվել էին որպես նախազգուշական միջոցառում: Իրականացված հետագա ստուգումները (2022 թվականի դեկտեմբերից) ցույց են տվել, որ այդ ակտիվները սառեցնելու իրավական պայմանները չեն պահպանվել», – նշված է հայտարարության մեջ։
Ըստ փաստաթղթի՝ թեև փոքր չափով, սակայն սառեցված ակտիվների ընդհանուր արժեքի վրա ազդել է պատժամիջոցների ցանկից ֆիզիկական և իրավաբանական անձանց բացառումը (մինուս 150 մլն ֆրանկ կամ 164 մլն դոլար) և ավելացումը (պլյուս 50 մլն ֆրանկ կամ 54,77 մլն դոլար)։
Ըստ Շվեյցարիայի դաշնային խորհրդի հայտարարության՝ 2023 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետ կապված սառեցված ակտիվների արժեքը 5,8 միլիարդ ֆրանկ էր (6,37 ԱՄՆ դոլար)։