Ռուբեն Ռուբինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր: