Պեսկովը խոսել է Պուտինի և Ալիևի առաջիկա բանակցությունների մանրամասների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ կվարեն, որոնք կշարունակվեն աշխատանքային նախաճաշի ընթացքում, որից հետո առաջնորդները կհանդիպեն ԲԱՄ-ի վետերան շինարարների հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РИА Новости-ն։

«Այս օրը հիմնականում նվիրված է ռուս-ադրբեջանական հարաբերություններին․ աշխատանքային այցով Մոսկվա է ժամանում Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Կրեմլում երկու պետությունների ղեկավարների զրույց կկայանա, որն այնուհետեւ կշարունակվի աշխատանքային նախաճաշի ժամանակ։ Նաև, ուշ երեկոյան, երկու նախագահները հանդիպում կունենան ԲԱՄ-ի վետերան շինարարների և աշխատողների հետ»,- լրագրողներին է ասել Պեսկովը։

ԲԱՄ-ի աշխատակիցների հետ հանդիպումը նվիրված է այս մայրուղու շինարարության մեկնարկի 50-ամյակին։

Տեսանյութեր

Լրահոս