Արցախում սխալ բացթողումը, չպետք է թույլ տալ Հայաստանում. դրա հետևում նույն մարդիկ են. Աշոտ Ղուլյան

Արցախում էլ էինք այսպես անում, նույն սցենարն է, կարծես, կրկնվում է, հենց դրա համար էլ հիմա փորձում ենք մասնագիտական կառույցները միավորել, որ այն, ինչ սխալ բացթողում ունեցել ենք Արցախում, թույլ չտանք նաև մայր հայրենիքում։ Այս մասին այսօրվա քննարկման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ըստ նրա՝ նույն գիծն այսօր շարունակվում է, որովհետև նույն իշխանություններն են այդ գծի հետևում և նրանց վարած գիծը որևէ մասնագիտական հիմնավորում  չունի։

«Չգիտեմ՝ ով է որոշում, որ մասնագիտական կառույցում է որոշվում, քանի հոգով, բայց դա հրամցվում է որպես հանրության համար ընդունելի կարծիք»,- ասաց Աշոտ Ղուլյանը՝ նկատելով, որ այսօր խոսում, կարծիք են հայտնում բոլորը եւ հանրային կարծիքի մեջ շփոթմունք է, մինչդեռ հանրային կածիքների մեջ բյուրեղացում պետք է լինի և դիվանագետների խորհուրդը դրա համար է ստեղծվում։

Տեսանյութեր

Լրահոս