Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատուրովն էր, ոչ մեկի մտքով չէր անցնում՝ սենց բան կլինի. Բագրատ Սրբազան

Քիչ առաջ ժողովրդին պատմում էի 2020 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին. հիշում են այն ժամանակները, երբ մեր կորպուսի հրամանատարը մեր լեգենդար երիտասարդ, կարելի է ասել՝ այսօր միակ հաղթանակած գեներալ Գրիգորի Խաչատուրովն էր, Ոսկեպարում լրագրողներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Այդ ժամանակ մեր մտքի ծայրով անգամ չէր անցնի որևէ ձևով այս տարածքի հետ ինչ-որ մեկն ինչ-որ բան աներ»,-ասաց Սրբազանը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է՝ լարված է իրավիճակը Ոսկեպարի եկեղեցու մոտ։ Բնակիչներն այստեղ թույլ չտվեցին ականազերծման աշխատանքներ իրականացնել։

Ոստիկաններն էլ իրենց հերթին պատ են կազմել՝ թույլ չտալով բնակիչներին մոտենալ ո՛չ եկեղեցուն, ո՛չ էլ տարածքն ականազերծել ցանկացողներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930