Բաժիններ՝

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում, ապրիլի 23-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:  Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ բնակչությանը հորդորելով չանհանգստանալ։

«Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 23-ին ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930